Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Բույսեր, որոնք օգնում են այրել ավելորդ ճարպերը. tert.am

Բույսեր, որոնք օգնում են այրել ավելորդ ճարպերը. tert.am

Healthy food star-ը ներկայացրել է խոտաբույսերի 8 տեսակ, որոնք սննդակարգում կանոնավոր կիրառելու դեպքում օգնում են քաշի նվազմանն ու ավելորդ ճարպերի այրմանը:

Կայեն պղպեղ

Այս տեսակի կծու պղպեղը պարունակում է կապսաիցին նյութը, որը բարելավում է նյութափոխանակությունը` միաժամանակ նվազեցնելով ախորժակը: Այս պղպեղը նաև քաղցկեղի դեմ պայքարող հատկություն ունի:

Կոճապղպեղ

Կոճապղպեղի պարունակության մեջ առկա յուղերը, բարելավելով նյութափոխանակությունը, կարգավորում են նաև արյան շրջանառությունն ու նպաստում ավելորդ քաշի կորստին:

Առյուծատամ

Առյուծատամի օգտագործումը ևս նպաստում է նյութափոխանակության կարգավորմանն օրգանիզմում. այն կարգավորում է նաև արյան մեջ շաքարի պարունակությունը` նվազեցնելով ուտելու ցանկությունը:

Ծովաբողկ

Ծովաբողկն օգնում է այրել բջիջներում կուտակվող ճարպը: Այն նաև օրգանիզմը վնասակար նյութերից մաքրելու հատկություն ունի:

Գուարանա

Գուարանայի պտուղը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով: Այն նաև կրկնակի ավելի կոֆեին է  պարունակում, քան  սուրճի հատիկները` այդպիսով օգնելով նվազեցնել թուլությունն ու նպաստել ադրենալինի ավելացմանը:

Կանաչ թեյ

Կանաչ թեյը ևս կարգավորում է նյութափոխանակությունը, հանգստացնում և կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ